Դանիայում կազմակերպված տոնավաճառի ողջ հասույթը կփոխանցվի հալեպահայերի կարիքները հոգալուն

Դանիայում Հայ Առաքելական Եկեղեցին և Zulo service-ը, օժանդակությամբ Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, մեծ սիրով և ուրախությամբ հրավիրում են բոլոր բարեկամներին և գործընկերներին մասնակցելու Ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպված միջոցառմանը:
Սուրբ Ծննդյան հայկական տոնավաճառը հյուրերին կհրամցնի 40-ից ավել անուն ապրանքներ, այդ թվում՝ արևաշատ արարատյան դաշտավայրի մթերքը և խմիչքները, ինչպես նաև՝ ձեռագործ և ամենատարբեր այլ ապրանքներ, որոնք պատրաստված են հայկական ոգով և կներկայացվեն հայկական երաժշտության և համադամների ուղեկցությամբ:
Տոնավաճառը տեղի կունենա Hellig Kors Kirke-ում (Nørrebro, Kapelvej 38, 2200 København, http://www.hellig-kors.dk/) ս.թ. դեկտեմբերի 11-ին, ժ. 13:00-19:00:
Միջոցառման կազմակերպիչներն ուրախությամբ կպատասխանեն հարցերին: Դիմել Մկրտիչ Զուլոյանին (հեռ. +45 28258535, էլ. փոստ. service-mazani@outlook.com)
Ակնկալում ենք ձեզնից շատերի ներկայությունը:
Կարևոր. վաճառքից ստացված ողջ հասույթը, որպես օգնություն, կփոխանցվի հալեպահայերի կարիքները հոգալուն:
Մուտքն ազատ է: