Սամանտա Փաուերը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը հիշեցրել է, որ դեռեւս գոյություն ունի այնպիսի երեւույթ, ինչպիսին Հայոց ցեղասպանության ժխտումն է, հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։
Վաշինգտոնում Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ անդրադարձ է կատարվել ցեղասպանությունների թեմային։
«Հայոց ցեղասպանության ժխտումը, նրա կյանքի օրոք տեղի ունեցած սարսափները՝ Փոլ Փոթը, Բոսնիան, Ռուանդան, Դարֆուրը, Սիրիան։ Նա ապրեց, որ տեսնի, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են անլսելի վայրագությունների վկաները դառնում, նա նաեւ տեսել է, որ դեռեւս շատ անտարբերություն է մնում աշխարհում»,– ասել է Փաուերը։