«Ովքե՞ր են հայերը» գիրքը կներակայացվի Կիպրոսում

Դեկտեմբերի 2-ին Կիպրոսում տեղի կունենա Սուզան Պատիտի և Մարալ Քերոփյանի «Kim Bu Ermeniler» (Ովքե՞ր են հայերը) գրքի շնորհանդեսը՝ հեղինակների և թարգմանիչ Լոռա Սարի ներկայությամբ, տեղեկացնում է «Հայերն այսօրը»:
Երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև քննարկում: Միջոցառումը նաաատեսված է բոլոր տարիքային խմբի մասնակիցների համար: Գրքի անգլերեն և թուրքերեն տարբերակները հասանելի կլինեն վաճառքի համար:
«Kim Bu Ermeniler» (Ովքե՞ր են հայերը) գրքի թուրքերեն թարգմանությունը հրատարակվել էր 2016թ-ի օգոստոսին: Գիրքը հրատարկվել է Հայ հիմնարկի (Լոնդոն) և «Արաս» հրատարակչության (Ստամբուլ) համագործակցակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ: