Բրիտանական «Daily Mail»-ը ծավալուն հոդված է տպագրել ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի կնոջ՝ Նունե Սարգիսյանի մասին

Բրիտանական «Daily Mail» հեղինակավոր թերթն անդրադարձել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի կնոջը՝ Նունե Սարգիսյանին, հայտնում է «Հայերն այսօրը»:
Նունեն մասնագիտությամբ լրագրող է և մանկական գրքերի հեղինակ: Անցած տարի՝ դեկտեմբեր ամսին, տեղի է ունեցել «Կախարդական կոճակներ» անգլերեն լեզվով գրքի շնորհանդեսը, որի շնորհանդեսին ելույթ է ունեցել Լորդ Դեյվիդ Լինլին:
Նունե Սարգսյանը Շառլոտ Պիրսոն Մետոնին տրված հարցազրույցում պատմել է կոմունիզմի անսպասելի առավելության՝ ստեղծագործական մտածողության մասին: