Սրբուհի Տյուսաբին նվիրված միջոցառում Բալահովիտում

ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտի Իսահակ Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հայ անդրանիկ վիպասանուհի Սրբուհի Տյուսաբին նվիրված միջոցառումը: Սրբուհի Տյուսաբի անունն ընդգրկված է ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը-2016» ծրագրում:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ 10-րդ դասարանի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Քերոբյանի ղեկավարությամբ՝ ներկայացրին Սրբուհի Տյուսաբի կյանքն ու ստեղծագործական ուղին, երեք վեպերը` «Մայտա», «Սիրանույշ», «Արաքսիա կամ Վարժուհի», որտեղ գրողը առաջ էր քաշել կնոջ ազատության, լուսավորության, կրթության, հավասար իրավունքների և սիրով ամուսնության խնդիրները:
Աշակերտները ընթերցեցին հատվածներ, փակցրին պաստառներ, սահիկների միջոցով ցուցադրեցին համապատասխան նյութեր: