Հայերը «Քոչարի» ու «Բերդ» կպարեն Նյու Յորքի տոնական շքերթում

Բոստոնի «Սայաթ Նովա» պարի հայկական համույթը կմասնակցի Նյու Յորքում Գոհաբանության օրվան նվիրված 90-րդ շքերթին: Իր ելույթում «Սայաթ Նովան» կներկայացնի հայկական հայտնի «Քոչարի» ու «Բերդ» պարերը, հայտնում է Azbarez-ը:

Նշվում է, որ ամեն տարի շքերթին մասնակցելու համար ընտրվում են ամենատաղանդավոր դերասաններն ու համույթները:

Ակնկալվում է, որ շքերթին ներկա կգտնվի մոտ 3 մլն հանդիսատես, իսկ հեռուստացույցով հեռարձակմանը կհետևի մոտ 50 միլիոնը:

2016-ին հայկական համույթն ընտրվել է 100 թեկնածուներից:

Բոստոնի «Սայաթ Նովա» պարի հայկական համույթը կազմավորվել է 1986-ին: Վերջին 30 տարում համույթը մասնակցել է ԱՄՆ տարբեր փառատոների, արժանացել է բազմաթիվ պարգևների:

Scroll Up