Շարունակվում է սիրիահայ ընտանիքների ժամանումը Հայաստան

Հոկտեմբերի 30-ին Հայ Ավետարանական ընկերակցության աջակցությամբ Սիրիայից Հայաստան են ժամանել 3 սիրիահայ ընտանիք: Օղլոյանների, Մալդոսյանների և Բուղդասարյանների ընտանիքներին (ընդհանուր հաշվով 10 հոգի), «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» ՀԿ-ի աշխատակից Նորա Փիլիպոսյանը, Հայ Ավետարանական ընկերակցության Երևանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանը և սիրիահայ ընտանիքների հարազատները:

«Սիրիահայ ընտանիքների տեղափոխումը օդանավակայանից դեպի Երևան կատարվել է ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» ՀԿ-ի օգնությամբ: Երկու ընտանիք տեղափոխվել է Հայ Ավետարանական ընկերակցության կացարան: Ընտանիքների համար բնակարան վարձակալելու և բնակվարձը տրամադրելու հարցը ստանձնել է հենց ընկերակցությունը: Մյուս ընտանիքը տեղափոխվել է «Գլենդել Հիլզ» թաղամաս»,-«Հայերն այսօրին»,-  տեղեկացրեց Լևոն Անտոնյանը:

Scroll Up