Հերթական բարեգործական առաքելությամբ Տավուշի մարզում էին Հայ օգնության միության ներկայացուցիչները

Հոկտեմբերի 10-ին հերթական բարեգործական առաքելությամբ Տավուշի մարզում էին Հայ օգնության միության /ՀՕՄ/ ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի ՀՕՄ-ի «Էրեբունի» մասնաճյուղը ներկայացնող Նորա Շիրիկյանը և Նելլի Ազիզյանը, ինչպես նաև ՀՕՄ-ի Երևանի շրջանային վարչության աշխատակիցներ: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից:

Նրանք կազմակերպության կողմից մարզի մի քանի սահմանամերձ գյուղերի երեխաների համար 100 զույգ կոշիկ էին նվեր բերել: Կոշիկները նախատեսված էին 4-12 տարեկան աղջիկների և տղաների համար: Բարեգործներն այցելեցին Բերքաբեր, Կիրանց, Ոսկեվան, Կոթի և Դովեղ գյուղեր և երեխաներին հանձնեցին գեղեցիկ ու հարմարավետ կոշիկները:

Սահմանամերձ գյուղերում ունեցած հանդիպումների ժամանակ Նորա Շիրիկյանը նշեց, որ բարեգործական ծրագիրը շարունակական է լինելու և կարևորեց այն հանգամանքը, որ տավուշցի երեխաների համար կոշիկները ձեռք են բերվել ամերիկյան նրանց հասակակիցների հանգանակած գումարներով:

2 3

Scroll Up