ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Արաբական Միացյալ Էմիրություններում

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ Աբու Դաբիի, Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների Ազգային վարչությունների աջակցությամբ տոնական միջոցառումներ տեղի ունեցան Աբու Դաբիում և Շարժայում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանության տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն անդրադարձավ ՀՀ անկախության ուղուն, արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև ներկայացրեց երկրի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերությունները:

ԱՄԷ և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Ծ.Վրդ. Սարգիսյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, փոխանցեց իր մաղթանքներն համայնք հայությանը: Միջոցառմանն ընթերցվեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:

Սեպտեմբերի 22-ին տոնական միջոցառումները շարունակվեցին Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համալիրի Պիեռ Քեոսեյան սրահում` Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսյանի նախագահությամբ, ով կրկին հանդես եկավ ելույթով` խոսելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռամիասնության մասին:

Scroll Up