Արարատ լեռը՝ Հայաստանի տուրիստական խորհրդանիշ. իսպանական լրատվամիջոց

Հայաստան՝ Եդեմական այգու երկիր: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ գրում է անդալուզական ճանաչված IDEAL պարբերականը՝ պատմելով Հայաստանի տեսարժան վայրերի մասին:

«Հայաստանի տուրիստական խորհրդանիշը համարվում է Արարարտ լեռը, որի գագաթին, ըստ Աստվածաշնչի, իջել է Նոյի տապանը, որտեղ և, ամենայն հավանականությամբ, գտնվել է եդեմական պարտեզը:»

Իսպանական լրատվամիջոցն իր ընթերցողներին պատմում է Մատենադարանի, հայկական մանրանկարչության, ինչպես նաև Խոր Վիրապի և Հայաստանում քրիստոնեության տարածման մասին:

IDEAL նշում է նաև, որ տարեցտարի Հայաստանը գրավիչ է դառնում հատկապես եվրոպացի այն զբոսաշրջիկների համար, որոնք հետաքրքրվում են պատմությամբ, սիրում են բնություն և գնահատում են ազգային կոլորիտը:

Scroll Up