27-ամյա Հենրի Սարդարյանը նշանակվել է ՄԳԻՄՕ-ի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն

27-ամյա Հենրի Տիգրանի Սարդարյանը նշանակվել է ՄԳԻՄՕ-ի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն: «Հայերն այսօր»-ը այս մասին տեղեկանում է ինստիտուտի մամուլի ծառայությունից:
Հենրին ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 29-ին, 2010-ին ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Ուսման տարիներին ընդգրկված է եղել ինստիտուտի տասը լավագույն ուսանողների ցանկում:
Հենրի Սարդարյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, 2012 թվականից դասավանդում է ՄԳԻՄՕ-ում: Մինչ նշանակումը եղել է Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ:
Հենրի Սարդարյանը ՌԴ Պետական Դումային կից գործող ռուս-իտալական գործարար հանձնաժողովի անդամ է: