Հայաստանը կմասնակցի Տիկնիկների համաշխարհային փառատոնին

Հոկտեմբերի 28-ից 30-ը՝ Ճապոնիայի Իսուցու Յաշիկի քաղաքում անցկացվելիք Տիկնիկների 6-րդ համաշխարհային փառատոնին կներկայացվեն նաեւ Հայաստանից 14 տիկնիկներ։
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ասպարեզ» պաբերականին, հայտնում է, որ փառատոնին մասնակցելու են 71 երկրներ՝ ներկայացնելով ավելի քան 1500 տիկնիկներ:
Այս տարվա փառատոնը նվիրված է Գերմանիային։ Փառատոնը կեզրափակվի Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի ներկայացմամբ: