Ամերիկահայերը նոր ակնկալիքներ ունեն ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից

ԱՄՆ-ի հայ համայնքի հիմնական մասը դեռեւս չի կողմնորոշվել թե ում է աջակցելու առաջիկա Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում:

Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը. «Հայերն այս անգամ որեւէ խոստումներ չեն ակնկալելում»:

Բարսամյանի խոսքով, ամերիկահայերն անշուշտ հույս ունեն, որ հաղթանակի դեպքում թեկնածուներն ի կատար կածեն իրենց խոստումները, սակայն, այս ընտրություններին հայ համայնքը թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու. «Մենք ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն Ցեղասպանության ճանաչման խոստումներին, այլ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, Հայաստանին հատկացվող օգնությանը: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ մասնագետներ ընդգրկված լինեն նոր ամերիկյան վարչակազմի մեջ»:

Scroll Up