Ավարտվում է «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլը

Օգոստոսի 19-ին, ժամը 18: 00-ին, Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում:
Նշենք, որ ծրագրի յոթերորդ փուլին մասնակցում է 65 պատանի ու աղջիկ աշխարհի 11 երկրից:
Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի օգոստոսի 19-ին, ժ.16:30-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակից (հասցեն՝ Վ.Սարգսյան 3):