ՀՀ վարչապետը շնորհավորեց Օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին

ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարությանն առաջարկեց ծափահարել և շնորհավորել Բրազիլիայում ընթացող 31-րդ օլիմպիական խաղերի մասնակից հայ մեդալակիր մարզիկներին:

«Շնորհավորենք մեր օլիմպիական չեմպիոններին՝ Սիմոն Մարտիրոսյանին, Միհրան Հարությունյանին, Արթուր Ալեքսանյանին և Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը, նրանց ցանկանում ենք նորանոր հաջողություններ»,-ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դեռևս ակնկալիքներ ունեն ազատ ոճի ըմբիշներից, ովքեր դեռևս չեն մտել պայքարի մեջ:

Կառավարությունը շնորհավորեց օլիմպիական չեմպիոններին ծափողջույններով:

Scroll Up