Հայաստանն ու Ուզբեկստանն անցնում են առանց վիզայի ռեժիմի

Հայաստանն ու Ուզբեկստանն անցնում են առանց վիզայի ռեժիմի

ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

«Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում»,- ասաց նախարարը:

Հաշվի առնելով, որ Ուզբեկստանը հանդես է եկել նշված ոլորտում երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկությամբ, ինչպես նաև ԱՊՀ-ում Ուզբեկստանի կողմից որդեգրած քաղաքականությունը, ՀՀ ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը:

Scroll Up