Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Օգոստոսի 1-ին, ժամը 10:30-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում  տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 2016թ. վեցերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: 

Նշենք, որ ծրագրի երրորդ փուլին կմասցնակցեն 132 պատանիներ ու աղջիկներ աշխարհի 18 երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Էստոնիա, Լիտվա, Վրաստան, Աբխազիա, Կանադա, Ֆրանսիա, Իռլանդիա, Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Հունաստան, Բելգիա, Իրաք, Քուվեյթ, Իրան, Սիրիա:

Scroll Up