Վիլյամ Սարոյանի գրքի հիման վրա նկարահանված հոլիվուդյան «Իթակա» ֆիլմի թրեյլերը՝ Թոմ Հենքսի մասնակցությամբ

Հիանալի նորություն հայ կինոսերների եւ ընթերասերների համար։ Համացանցում հայտնվել է XX դարի առաջին կեսի ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հիման վրա նկարահանված «Իթակա» ֆիլմի թրեյլերը, գրում է NEWS.am STYLE-ը:

Ֆիլմի ռեժիսորն է հոլիվուդյան հայտնի դերասանուհի, պրոդյուսեր Մեգ Ռայանը, ով Թոմ Հենքսի հետ մարմնավորում են ֆիլմի գլխավոր հերոսներից երկուսին։

«Իթակա» դրամայում, որը Ռայանի ռեժիսորական դեբյուտն է, դեպքերը զարգանում են Երկրորդ համաշխարային պատերազմի տարիներին։ Ֆիլմը պատմում է 14–ամյա փոստատար Հոմեր Մաքոլիի մասին։ Տղայի ավագ եղբայրը գնում է պատերազմ` նրա խնամքի տակ թողնելով ամբողջ ընտանիքը։ Եվ մի օր Հոմերը ստանում է նամակ, որն ընդմիշտ փոխում է նրա կյանքը…

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կայացել է Middleburg Film Festival-ի  ժամանակ, բայց թե երբ այն հնարավոր կլինի դիտել կինոթատրոններում, անոնսում չի նշվում։

Scroll Up