Սիրիահայ գաղութը պետք է գոյատևի և բարգավաճի. ՆՍՕՏՏ Արամ Առաջին

Մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի  հովվապետական այցը Սիրիա՝ Լաթաքիա:

Վեհափառը Լաթաքիայի Ս. Աստուածածին եկեղեցում, ապա եկեղեցուն  կից «Արարատ» սրահում հավաքված բազմությանը փոխանցել է իր հովվապետական օրհնությունը և նշել. «Հարյուր տարի առաջ հայը Թուրքիայում մահ ու կոտորած տեսավ, Սիրիայում գտավ եղբայրական սեր և համերաշխ գոյակցություն: Սիրիահայ գաղութը կապված է իր երկրին: Այն պետք է մնա, գոյատևի և բարգավաճի»:

Այս առիթով խոսք է ասել նաև Լաթաքիայի նահանգապետը՝ բարի գալուստ մաղթելով Վեհափառ Հայրապետին և շեշտելով, որ հայը Սիրիան պաշտպանելու համար առաջապահ դիրքերում է և տվել է բազմաթիվ նահատակներ:

Scroll Up