Լոնդոնում կայացել է հայ նկարիչների ցուցահանդեսը՝ նվիրված Արցախին

Հունիսի 12-ին, Մեծ Բրիտանիայի Հայ oգնության միությունը (ՀՕՄ) Լոնդոնի Նավասարդյան սրահում կազմակերպել էր ցուցահանդես: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ արդեն կայացած հայ նկարիչներ Լեոն Փիլարտի և Ջոն Նաքաշեանի աշխատանքների հետ միասին, այցելուները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու Մանուկ Բաղջյանի, Հովհաննես Ֆարհադյանի և Մանո Կապլանյանի աշխատանքներին:
ՀՕՄ-ի անդամ Տիկին Արշալույս Բաբայանը ողջունեց հայ համայնքի ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնեց Արցախի դրամահավաքին մշտական աջակցություն ցուցաբերելու համար:
«Ցուցահանդես-վաճառքի նպատակն է ստացած ամբողջ հասույթը ուղարկել ՀՕՄ-ի Արցախյան ֆոնդին, որպեսզի ներկայիս ճգնաժամային իրավիճակում աջակցենք մեր զինված ուժերին և իրենց ընտանիքներին»,- հավելել է տիկին Արշալույս Բաբայանը: