100 ուսանողներ կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար

Վաղ առավոտից ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի և Ուսանողական խորհրդի ակտիվ անդամները ցուցակագրում են այն կամավոր ուսանողներին, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում: Հավաքվում է նաև առաջին անհրաժեշտության իրեր և պահածոյացված սննդամթերք Արցախի սահմանամերձ համայնքներ ուղարկելու համար: Այս մասին ըստ «Հայերն այսօրի» ՝ հաղորդագրություն է տարածել Երևանի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջը:

Այս պահին արդեն ավելի քան 100 ուսանողներ, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում, կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար:

Դեռևս զինվորական ծառայություն չանցած հարյուրավոր ուսանողներ էլ են դիմել կամավորագրվելու համար:

2 3 4 5

Scroll Up