ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց 2016թ. առաջին ընդլայնված խորհրդակցությունը

Հունվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին փոխնախարարները, աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» կայքէջի ղեկավարները: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին 2015թ ընթացքում կատարած աշխատանքների մասին՝ ամփոփելով անցած տարին, ինչպես նաև, ներկայացրին 2016թ. նախատեսված ծրագրերն ու միջոցառումները, որոնք նվիրվելու են ՀՀ անկախության 25 ամյակին:
Նշվեցին ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա ուղղությունների ծրագրերի կատարումն ապահովող միջոցառումները.
- Հայրենիք վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում՝ սիրիահայերի, հասարակությանն ինտեգրման գործընթացի արագացում և նոր կառուցակարգերի ներդրում
- Այլ պետություններում հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստում
- Համայնքներում կրթական և մշակութային կյանքի զարգացմանն ու աշխուժացմանը նպաստում, այդ թվում հատկապես կարևորվեցին.
– Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ծրագրերի իրականացմանը,
– «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի ընդլայնմանը,
– ՀՀ տնտեսության մեջ ներդրումային ծրագրերի մասին սփյուռքի տեղեկատվության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Գերակա խնդիրների լուծմանն ուղված ծրագրերի ու միջոցառումների քննարկման արդյունքում դրանց իրականացման նպատակով նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:
Տրվեցին մանրամասն հանձնարարականներ: