Թուրքիայում գանձ որոնողները վնաս են հասցնում թրակիացիների քաղաքակրթության հետքերը պահպանող անտիկ քաղաքին

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող, մասնավորապես՝ Թեքիրդաղի Քարաևլաթլը շրջանում գտնվող «Հերայի քաղաք» (Heraion-Teikhos) անտիկ քաղաքը, որում դեռ պահպանվել են թրակիացիների քաղաքակրթության հետքերը, գանձ որոնողների կողմից ավերվում է, գրում է tert.am-ը:

Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, շրջանում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Նեշե Աթըքը նշում է, որ անտիկ քաղաքում պեղումներ են անում 2000 թվականից առ այսօր։ Նա պատմել է, որ նախկինում մասնավոր սեփականություն եղած տարածքն այժմ հանրայնացվել է։

Դրանից անմիջապես հետո գանձ որոնողներն սկսել են ավերել տարածքը։ Այժմ դրա պահպանության համար լուրջ ջանքեր են պահանջվում։

Առաջիկայում մասնագետները պատրաստվում են մաքրել 24.5 ակր զբաղեցնող տարածքն ու այն պահպանության տակ առնել։

Scroll Up