Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: « Նա այլևս չի մարզվում: Ինքն է այդ մասին հայտարարել, և մենք հանել ենք նրան ցուցակներից: Նա խնդրել է, որ այլևս չի մարզվելու և զբաղվելու է իր ընտանիքով»,-փաստեց Ալավերդյանը:
Նազիկ Ավդալյանը ծանրամարտի Հայաստանի 6-ակի չեմպիոն է: 2009 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: 2008 և 2016 թվականների Եվրոպայի առաջնության հաղթող: Աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ մրցանակակիր է: