Օտարերկրացիները ցանկանում են «Մեղրի» ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարել երկու ուղղություններով

Օտարերկրյա ներդրողները հետաքրքրված են գործունեություն ծավալելու «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Երևանում կայացած հանդիպման ժամանակ նրանք այդ մասին հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Արա Աբրահամյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ներդրողները նշել են, որ հետազոտություն կատարելով ստեղծվող ԱՏԳ-ի վերաբերյալ եզրահանգել են, որ այն շատ գրավիչ է ներդրումներ կատարելու տեսանկյունից։
Գործարարների խոսքով՝ հայկական ազատ տնտեսական գոտին կարող է որպես միջանցք հանդես գալ Իրանի, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Նրանք պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարելու երկու ուղղություններով` արտադրական ձեռնարկություն և ժամանցային ծառայություններ։