«Մանկական Նոր ալիք-2017» մրցույթում ՀՀ-ն ու ՌԴ-ն կիսել են հաղթանակը

Ղրիմում կայացած «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում առաջին տեղը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները:
Հաղթողի կոչմանն են արժանացել Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան: Երկրորդ տեղում է Կուպեր Տալին՝ Իսրայելից, մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Բոյցովը:
13-ամյա Անահիտ Ադամյանը հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի Պոպուլյար երաժշտության ակադեմիայի սան է, ինչպես նաև 2016թ. կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ի 2-րդ տեղի մրցանակակիր:
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացել է Ղազախստանի ներկայացուցիչ Ամինա Ժապարը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, եզրափակիչ փուլին մասնակցել է 13 կատարող աշխարհի 11 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա, Իսրայել, Լատվիա, Մոլդովա, Ֆրանսիա, Ղազախստան, Աբխազիա: