Հունիսի 1-ը՝ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում

Հունիսի 1-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում նշել են Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այս մասին  «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Ախալքալաքի երիտասարդական կենտրոնից:

Կենտրոնում տիրում էր բարձր ու տոնական տրամադրություն:ԱԵԿ-ում հավաքված փոքրիկներին բաժանվել են գույնզգույն փուչիկներ, որից հետո երեխաները երգել են, պարել ու ասմունքել: Կենտրոնի ավագ սաները փոքրիկների համար կազմակերպել են հետաքրքիր և զվարճալի խաղեր՝ նրանց պարգևելով հիշարժան օր:

 

Scroll Up