«Հայաստանի արվեստն» աճուրդի կդրվի Փարիզում

Հայկական արվեստի բացառիկ նմուշները կվաճառվեն Փարիզի Leclere աճուրդի տանը։
Հայկական արվեստի նմուշները կներկայացվեն և վաճառքի կդրվեն Փարիզում։ Այս մասին նշված է «Leclere» աճուրդի տան կայքում, հայտնում է armeniasputnik.am-ը։
Աճուրդի կհանվեն Տիգրան Մեծի մետաղադրամը, որի նախնական արժեքը 8 հազար եվրո է, ուրարտական թագավոր Սարդուր Բ-ի բրոնզե սաղավարտը (մթա 764 —735դդ), որի նախնական արժեքը 55 հազար եվրո է։
Կներկայացվեն նաև հայկական ձեռագրեր (XVդ), XIX և XX դարերի հայ նկարիչների աշխատանքներ, որոնց թվում է նաև Հովհաննես Այվազովսկու «Հայերի ջարդը Մարմար ծովում 1886 թվականին» ստեղծագործությունը։ Նախնական արժեքը 200 հազար եվրո է։
Աճուրդը կկայանա հունիսի 2-ին։