«Դու տաղանդ ես» խորագրով մրցույթ՝ Կրասնոդարի երիտասարդական մշակույթի տանը

  «Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդական ուժն է, որ անմարմին արտահայտություներով կարողանում է անմիջականորեն և միանգամայն   տիրել մարդու բովանդակ գոյութանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել`ուր որ կամենա»:

       Հովհ. Թումանյան

 Երաժշտությունը, աշխարհի ստեղծման օրվանից, ուղեկցել է մարդուն ողջ կյանքի ընթացքում: Բազմազան ու տարաբնույթ երգերը՝ հայրենասիրական, քնարական, օրորոցային, տրամադրություն և դրական լիցքեր են հաղորդում մարդուն, օգնում կյանքում տեսնել լավն ու բարին:

… Մայիսի 23-ին Կրասնոդարի երիտասարդական մշակույթի տանը տեղի ունեցավ երկրամասային  մշակույթի մրցութ՝ «Դու տաղանդ ես» խորագրով: Մրցույթը կազմակերպել էին Պաշկովկայի հայկական կրթամշակութային կենտրոնը և նրա հովանու ներքո գործող «Ապագա» հասարակական երիտասարդական կենտրոնը:

  Մրցույթը բաղկացացած էր նախընտրական լսումների փուլից, որի արդյունքում, ժյուրիի որոշմամբ, հիմնական մրցութային փուլ էին անցել քառասունութ մասնակիցներ՝  Կրասնոդարի երկրամասի տարբեր քաղաքներց  ու ավաններից:

 … Մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում տոնական տրամադրություն  էր. ներկա էին հյուրեր, երաժշտասերներ, մասնակիցների հարազատներն ու ընկերները, կազմակերպիչները, մրցույթի հանձնախումբը,  որի կազմում ընդգրկված էին հրապարակային ելույթների և արդյունավետ հաղորդակցության ոլորտի մասնագետ, դիպլոմավորված բիզնես-մարզիչ, «Բորիս Ավետիսյանի խոսքի վարպետություն» դասերի հիմնադիր Բորիս Ավետիսյանը, հաղորդավար Սամիր Ազարյանը, Կրասնոդար քաղաքի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, ջութակահար Սամվել Հայրապետյանը, «La Voce»  երաժշտական ստուդիայի ղեկավար, օպերային երգչուհի Մարիետա Դերլուգյանը, երգչուհի, «Голос» երաժշտական շոուի եզրափակիչ  փուլի մասնակից  Գայանա Բայցովան:

Մրցույթը նախտեսված էր «Լավագույն պար», «Ճարտասանական արվեստ», «Ազատ բեմ», «Երաժշտական գործիքներ»  և «Երգ» անվանակարգերով: Յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված էին 1-ին կարգի դափնեկրի դիպլոմներ ու գավաթներ և 2- րդ , 3-րդ կարգերի դիպլոմներ ու գավաթներ:

  Մրցույթն անցավ շատ ուրախ, հետաքրքիր, բովանդակալից՝ ներկաներին պարգևելով դրական մեծ լիցքեր: Այն կարծես մի յուրօրինակ տոն էր և ոչ թե՝ մրցույթ: Բացի մրցանակային տեղերից՝ յուրաքանչյուրը մասնակցության   համար պարգևատրվեց դիպլոմով:  Ընթացքում հնչեցին նաև հայկական  էստադային  ու ժողովրդական երգեր:  Առաջին կարգի դափնեկիրներ դարձան Քրիստինա Խալաթովայի ստուդիայի սաներ՝ Հրայր Շահինյանը, Կարինե Եսայանը և Լիլյա Մարգարյանը:  Լավագույնի կարգի արժանացան   շատ  շնորհալի  հայ պատանիներ ու աղջիկներ:  Առաջին կարգի դափնեկիրներ  Հրայր Շահինյանն ու Կարինա Եսայանը  նշեցին, որ շատ փառատոներում և մրցույթներում են հաղթել, և դրանցից յուրաքանչյուրը յուրովի հետաքրքիր է եղել իր ձևաչափով: Հրայրն ու Կարինան տարիքային տարբեր խմբերում 2016թ. Կրասնոդարում անցկացված «Соло дети» հեռուստատեսային վոկալ մրցույթի մասնակիցներ են, որտեղ Կարինան դարձել է  առաջին կարգի դափնեկիր:

   Կարինա Եսայանը 2016 թվականին առաջին կարգի դափնեկիր է դարձել նաև մի շարք այլ մրցույթներում՝ «Золотые голоса Кубани», «Адрес детства Кубань»,  2017 թվականին հայոց լեզվի և գրականության , ինչպես նաև՝ հայագիտության երկրամասային 4-րդ օլիմպիադայի շրջանակներում կազմակերպված «Հայկական հայրենասիրական մրցույթ»  անվանակարգում:  Բոլոր նրանք, ովքեր մասնակիցն ու հյուրը եղան այս  մրցույթի, կարող են հավաստել, որ այն մի մեծ ու գեղեցիկ տոնախմբություն էր հիշեցնում: « Ուզում եմ շնորհակալական խոսք ասել «Դու տաղանդ ես» մրցույթ-փառատոնի բոլոր ղեկավարներին, հատկապես՝ «Արին Բերդ»  պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ալեքս Թելմանի Դնոյանին,  վոկալի  ուսուցչուհի, «КХ» ստուդիաի ղեկավար Քրիստինա Խալաթովային, ով իմ կյանքում շատ կարևոր ներդրում ունի: Քնքուշ, կիրթ ու տաղանդավոր ուսուցչուհի Քրիստինա Խալաթովան  գոտեպնդեց ինձ, որը  դարձավ իմ հաջողությունների գրավականը»- ասաց Կարինա Եսայանը:

  Երգչուհի Գայանա Բայցովան էլ նշեց, որ այսպիսի միջոցառումներ պետք է շատ անցկացվեն, որ դրանք  կյանքի յուրօրինակ դասեր են: «Ապագա»  հասարակական երիտասարդական  կազմակերպության խորհրդի անդամների և Պաշկովկայի հայկական մշակութային կենտրոնի ղեկավար, «Արին Բերդ»  պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ալեքս Դնոյանի  ջանքերով կազմակերպված այս գեղեցիկ միջոցառումը դեռ երկար կմնա բոլորի հիշողություններում :

Կարինե Սարգսյան

ՌԴ, Կրասնոդար

7 8 9 10 11 12

Scroll Up