Տեղի կունենա վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի «Տիկնիկների աշխարհ» անհատական ցուցահանդեսի բացումը

Մայիսի 24-ին, ժ.14:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի աջակցությամբ աջակցությամբ Տիկնիկների պատկերասրահի «Dolls’ Gallery» սրահում տեղի կունենա վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի «Տիկնիկների աշխարհ» անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ ք.Երևան, Աբովյան 1/1):
Ցուցահանդեսի բացմանը կմասնակցի Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը
Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 27-ը: