Ռուսաստանաբնակ բարերարի աջակցությունը՝ Արցախի բազմազավակ և կարիքավոր ընտանիքներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին Մարտունի քաղաքում մասնակցել է շրջանիբազմազավակ շուրջ 80 ընտանիքների համար կազմակերպված բարեգործական միջոցառմանը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ռուսաստանաբնակ բարերար, ծագումով Արցախից Համլետ Վաչենանցի նախաձեռնությամբ՝ Մարտունու շրջանի բազմազավակ ուկարիքավոր շուրջ 80 ընտանիքների, որպես աջակցություն, տրամադրվել է հագուստ, կահույք, կենցաղային տեխնիկա և այլանհրաժեշտ ապրանքներ:
Արցախի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բազմազավակ և կարիքավոր ընտանիքների սոցիալականհիմնախնդիրների նկատմամբ բարերարի ցուցաբերած ուշադրությունը: Ա. Հարությունյանը կարևորել է ծրագիրը, հատկապես,սոցիալական առկա խնդիրների նկատմամբ անհատական և կոնկրետ մոտեցման առումով:
Իր հերթին Հ. Վաչենանցը նշել է, որ անցած տարի նոյեմբերի 19-ին մեկնարկած ծրագրից արդեն օգտվել է 108 ընտանիք: Նրա պնդմամբ՝ այն շարունակական է լինելու, և փորձելու են փուլ առ փուլ լուծել Արցախի շրջաններում ապրող բոլոր բազմազավակ ուկարիքավոր ընտանիքների ունեցած խնդիրները: Հաջորդ փուլին շուրջ 130 նոր ընտանիքների աջակցության ծրագիրը կամփոփվիարդեն այս տարվա նոյեմբերի 19-ին: