Ուզբեկստանի հայկական համայնքի նվերը երկրի Նախագահից

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Ուզբեկստանի հայկական համայնքը գարնանային տոների նախօրեին մեծ նվեր ստացավ։ Դեռևս հունվարի 24-ին երկրի նախագահ Շ. Միրզիևի հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ Տաշքենդում կառուցվող բարեկամության տան երկու ընդարձակ սենյակներ անվարձահատույց կտրամադրվեն հայկական ազգային մշակութային կենտրոնին։
Եվ ահա մարտի 20-ին, Ուզբեկստանի հայկական համայնքը երկրի համար կարևոր տոնը՝ Նովրուզը, նշում է կրկնակի ուրախությամբ՝ Բարեկամության պալատի նորակառույց շենքում պատրաստվելով բնակարանամուտի հանդիսության։ Այդ առիթով հայկական համայնքը իսկական տոնահանդես էր կազմակերպել, որին Մարտին Սեթյանի գլխավորությամբ մասնակցում էին համայնքի տասնյակ ներկայացուցիչներ։