Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը

Գերմանիայի Հայոց թեﬕ առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի նեցածու ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, այս մասին հայտնում է «Լույս» պարբերականը:
Տեղապահի ընտրություններում նախապես թեկնածություն էին ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեﬕ առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Սակայն Մաշալյանը նախօրեին հայտնել էր, որ պատրաստվում է մարտի 15-ին հայտարարել իր թեկնածությունը հանելու մասին, որպեսզի ձայները չբաժանվեն: Նա կոչ էր արել իր կողﬓակիցներին ձայները տալ Բեքչյանին:
Ավելի վաղ Բեքչյանին իր աջակցությունն էր հայտնել նաև Գուգարաց թեﬕ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ով պատրիարքի հավանական թեկնածուներից ﬔկն է:
Քվեարկությունը իրականացվել է դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողﬕց: Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը ﬕնչև նոր պատրիարքի ընտրվելը:
Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու է փոխանորդի իր պաշտոնը: Տեղապահի ընտրությունից հետո կձևավորվի Նախաձեռնող խումբը, որը պետք է նախապատրաստի նոր պատրիարքի ընտրության գործընթացը: Խումբն աﬔն աﬕս ժողովրդին պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ զեկույց կներկայացնի: Այն պետք է հավասար պայմաններ ապահովի պատրիարքական թեկնածուների համար` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով: Եթե վեց ամսվա ընթացքում պատրիարքի ընտրություններ չիրականացվեն տեղապահի և Նախաձեռնող խմբի համար վստահության քվե կպահանջվի: