Վիրավորները հոսպիտալացվել են. շփման գծում այս պահին իրավիճակը հանգիստ է

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է:

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները Մարտունու մարտական դիրքերում 2 զինծառայողի վիրավորվելու մասին` վերաբերվել է նախօրեին արձանագրված միջադեպին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վիրավորները պայմանագրային զինծառայողներ են: Նրանք Արցախի Աշան գյուղի բանկիչներ են` 32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 30-ամյա Քաջիկ Զախարյանը: Գագիկ Պողոսյանը տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ Քաջիկ Զախարյանը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Scroll Up