Սիրիահայ վիրաբույժն Արցախում անվճար վիրահատություններ կիրականացնի

Հոկտեմբերի 5-7-ը, ժամը 10:00-ից Շուշիի շրջանային բուժմիավորումում և հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից Մարտակերտի շրջանային բուժմիավորումում սիրիահայ ընդհանուր վիրաբույժ Ջանի Հադդաթի կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություն և ընդհանուր վիրաբուժական վիրահատություններ:

ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Շուշիի շրջանային բուժմիավորում կամ զանգահարել /047/ 73-10-05 հեռախոսահամարով և Մարտակերտի շրջանային բուժմիավորում կամ զանգահարել /047/ 42-11-26 հեռախոսահարով:

Scroll Up