Կայացել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան

Սեպտեմբերի 8-18-ը մեկնարկած Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում երեկ՝ սեպտեմբերի 11-ն, կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրությունը։ Կարմիր գորգով անցնելիս Ֆիլմի պրեմիերային ներկա հյուրերից փայլել են օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը, Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ կինոնկարի սաունդթրեքի հեղինակը աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

Հայտնի է, որ պրեմիերային մասնկացել են հոլիվուդյան աստղեր, գլխավոր դերակատարներից 2-ը Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը: Վերջինը անմոռուկ է փակցրել իր կոստյումին։

Ֆիլմը նկարահանել է Survival Pictures ընկերությունը, գրում է armradio.am-ը:

դերասանԹանկյան

Scroll Up