Հայաստանի մեդալակիր օլիմպիականները հայրենիք կվերադառնան օգոստոսի 26-ի գիշերը

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի Հանրա-պետության ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե և 3 արծաթե մեդալ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Օլիմպիական ոսկին Հայաստան է բերում հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել հունա-հռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ), ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105 + կգ):
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Դոհա-Երևան թռիչքով՝ Երևանի ժամանակով 00:40-ին:
Scroll Up