Հպարտանում եմ մեր մարզիկներով. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի, Գոռ Մինասյանի և Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարները և գրառում կատարել` նշելով, որ հպարտանում է հայ մարզիկներով: