Թուրքիան ԼՂՀ 25-ամյակին նվիրված համաժողովին չմասնակցելու հրահանգ է տվել

Թուրքիայի ազգային կրթության նախարարության՝ Եվրամիության և արտաքին հարաբերությունների գլխավոր վարչությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակի առթիվ կայանալիք միջազգային կոնֆերանսին թուրքական կողմից որևէ մասնակցություն չլինի:
Թուրքական «İlerihaber.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ գրում է ermenihaber.am-ը, նշյալ վարչությունը հատուկ գրությամբ դիմել է նորարարական և կրթական տեխնոլոգիաների վարչությանը՝ պահանջելով, որպեսզի հրավերրի դեպքում որևէ թուրքական պատվիրակություն չմասնակցի ՀՀ երիտասարդության և սպորտի նախարարության կողմից կազմակերպվելիք հոբելյանական կոնֆերանսին, որը տեղի կունենա 2016թ. սեպտեմբերի 15-18-ին:
Նորարարական և կրթական տեխնոլոգիաների վարչությունն էլ իր հերթին գրավոր կերպով հրահանգել է Թուրքիայի նահանգապետարաններին և նահանգային ազգային կրթական վարչություններին՝ հայկական կողմից համապատասխան հրավեր ստանալու դեպքում զերծ մնալ կոնֆերանսին մասնակցությունից: