Միչիգանը վավերացրեց Հայոց ցեղասպանության թեման կրթական ծրագրում ներառելու մասին օրինագիծը

Միչիգանի նահանգը հաստատել է Հայոց ցեղասպանության թեման կրթական ծրագրում ներառելու մասին օրինագիծը։ Օրենքը ստորագրել է նահանգապետ Ռիք Սնայդերը, հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից:

«Մեր առաջնորդների հաջորդ սերունդը պետք է հնարավորություն ունենա ճանաչել եւ օգնել կանխել մեր մերձավորների նկատմամբ ոտնձգությունները։ Միչիգանի ուսանողներին ցեղասպանության մասին դասավանդելը կարեւոր է, քանի որ մենք պետք է հիշենք  մեր անցյալի այս սարսափելի իրադարձությունների մասին՝ շարունակելով աշխատել ավելի հանդուրժող հասարակություն ձեւավորելու համար»,– ասել է նահանգապետը։

Նշենք, որ HB 4493 օրինագիծը, որը ներկայացրել էր Քլինթ Քեսթոն, նախատեսում է փոփոխություններ կատարել Միչիգանի նահանգների դպրոցական ծրագրում՝ պահանջելով միջնակարգ դպրոցներում ուսուցանել ցեղասպանությունների թեման, այդ թվում Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը։

Scroll Up