Գյումրիի փողոցներից մեկը կանվանվի «Ապրիլյան պատերազմի 7 հերոսների» փողոց

Գյումրիի «Մուշ-2» թաղամասի փողոցներից մեկը կանվանվի «Ապրիլյան պատերազմի 7 հերոսների» փողոց: Այս հարցն ընդգրկված է Գյումրիի ավագանու հունիսի 16-ի նիստի օրակարգում, հայտնում է News.am-ը:

Ըստ նախագծի՝ որոշման ընդունումը նպատակ ունի հավերժացնելու Քառօրյա պատերազմում կռված եւ հերոսաբար զոհված գյումրեցիների հիշատակը:

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցիներն են շարքային զինծառայողներ Վլադիմիր Մելքոնյանը, Գեւորգ Վարդանյանը, Վիկտոր Յուզիխովիչը, Տիգրան Աբգարյանը, ավագ լեյտենենտներ Մերուժան Ստեփանյանը եւ Հրաչ Գալստյանը, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը:

Scroll Up