Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն

Մայիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:

Նախարարը անդրադարձավ ներկա իրավիճակին և խոսեց առաջիկա անելիքների մասին՝ կարևորելով նախարարության ծրագրերի իրականացման նախապատրաստական փուլի վերջին հատվածում առավել հետևողականորեն ու արդյունավետ աշխատելը՝ ընդլայնելով կապն ու համագործակցույունը  համայնքների հետ:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Սփյուռքի կառույցների ու կազմակերպությունների, համայնքների կողմից իրականացվող միջոցառումներն ու ձեռնարկները:

Ներկայացվեցին շաբաթվա ընթացքում նախարարության ծրագրերի շրջանակներում կատարած ընթացիկ աշխատանքները: Քննարկվեցին նախարարության ծրագրերը համայնքներում տեղայնացնելու, և առաջիկա միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց «Արի տուն» ծրագրի և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական խորհուրդների նիստերի, ինչպես նաև Սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստի հավուր պատշաճի կազմակերպումը:

 Տրվեցին նոր հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ:

Scroll Up