Նամակ հայ զինվորին՝ Կանադայի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանից. տեսանյութ

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Կանադայի ՀՕՄ-ի վարժարանի  նամակ-տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեր վարժարանի տնօրինությունը, ուսուցչական կազմն ու աշակերտները ուզեցին իրենց զորակցության կոչը ուղղել մեր հայրենիքի օր ու գիշեր անձնուրաց պաշտպան քաջարի զորքին:

Թող որ մեր աշակերտների երգը ծառայի որպես ներշնչում և քաջալերանք: Մերօրյա հայ հերոսները թող վստահ լինեն՝ աշխարհի որ անկյունում էլ որ լինենք՝ մենք իրենց հետ ենք:

Երախտապարտ ենք Ձեր բոլոր զոհողությունների համար»:

Scroll Up