Դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ին Ախալցիխեում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, ինչպես նաև դրան հաջորդող տեղական ոստիկանության գործողություններից: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Վրաստանի հայ համայնքից:
Դեսպանությունն արդեն իսկ կապվել է համապատասխան մարմինների հետ՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը հասկանալու համար:
Դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման շուրջ: Այս պահին ձերբակալվածներ չկան:
Դեսպանն Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ տեղական իշխանությունների հետ: