Ամերիկահայերի հիմնած կազմակերպությունն օգնում է քառօրյա պատերազմի հետևանքով տուժածներին

Արցախում ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ իրականացնելուց զատ «Հայրենասեր» կազմակերպությունը աﬔրիկաբնակ հայերի հանգանակություններով դրամական երախտագիտական նվիրատվություն է կատարում քառօրյա պատերազﬕ հետևանքով զոհվածների ընտանիքներին:

Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց կազմակերպության հիﬓադիր, աﬔրիկաբնակ Ստեփան Սարգսյանը, ծրագիրը շարունակական է լինելու և հետագայում ներառելու է նաև աջակցություն վիրավորների ընտանիքներին: Կազմակերպությունը յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի հատկացնում է 500 ԱՄՆ դոլար և երախտագիտական նամակ այն զոհաբերության համար, որին գնացել է այդ ընտանիքի զինվորը:

Կազմակերպության ներկայացուցիչներն արդեն այցելել են Արﬔնակ Ուրֆանյանի, Գեղամ Մկրտչյանի, Աղասի Ասատրյանի, Հրաչ Մուրադյանի, Բագրատ Ալեքսանյանի, Տիգրան Բերակչյանի, Սարգիս Խալաֆյանի, Ռոբերտ Աբաջյանի, Մասիս Թովմասյանի, Սասուն Մկրտչյանի, Նորայր Հաջիյանի ընտանիքներին: Սփետան Սարգսյանը տեղեկացրեց, որ դիրքապահների համար էլ 100 քնապարկ են արդեն ուղարկել Արցախ: «Քաշաթաղի շրջվարչակազﬕ ﬕջնորդությամբ ապրիլի 21-ին Բերձոր հասցվեց 100 հատ քնապարկ, որը տարվել է առաջնագիծ: Սա դեռ սկիզբն է, կա ծրագիր ավելի ﬔծ քանակությամբ նման անհրաժեշտ պարագաներ հատկացնելու բանակին»,-ասաց Ստեփան Սարգսյանը:

«Հայրենասեր»-ը շարունակում է դպրոցաշինական ծրագիրը, դեռ քառօրյա պատերազﬕց առաջ Քաշաթաղի հյուսիսում վերաբնակեցված Հերիկ գյուղում նոր դպրոցի կառուցման ծրագիրն է ﬔկնարկել: «Հայրենասեր» կազմակերպությունը հիﬓադրվել է 2011-ին ավելի համակարգված, շարունակական ու ծավալուն կերպով նպաստելու հայրենիքին։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել Հայաստանի անկախ պետականության պահպանմանն ու զարգացմանը՝ բացահայտելով կարևորագույն խնդիրներն ու գործադրելով համապատասխան լուծուﬓեր։ «Մեր համախոհ ընկերների և Հայաստանի ապագայով մտահոգված այլ անձանց հետ, ովքեր ﬔզ նման կամավորներ են, իրականացնում ենք ենթակառուցվածքային և կրթական-տեղեկատվական ծրագրեր Հայաստանում։

Ի դեպ, Հայաստան և Հայաստանի պետականություն ասելով` ﬔնք հասկանում ենք և՛ ՀՀ -ն, և՛ ԼՂՀ-ն, քանի որ այդ երկու վարչական ﬕավորները ﬕասին ներկայումս կազմում են ﬔր հայրենիքը և հայոց պետականությունը։ Արդեն իրագործված ծրագրերից են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի դպրոցի հիﬓովին վերակառուցում-ընդլայնումը, աﬔնամյա օրացույցի թողարկումը՝ նվիրված ﬔր հերոս ազատամարտիկներին, «Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» վավերագրական ֆիլﬕ ստեղծումը և այլն»,-հատված Ստեփան Սարգսյանի` «Արﬔնպրես»-ին տված 2015 թվականի մարտի 18-ի հարցազրույցից։

Scroll Up