Ցեղասպանության ճանաչման դատական տարբերակը փակված է. հարցազրույց լիբանանահայ դատավորի հետ

Ցեղասպանության ճանաչման դատական տարբերակը փակված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Լիբանանում առաջին անգամ դատավոր դարձած Ռոդնի Դաքեսյանը, որը ատենախոսություն է գրել «1915թ. հայերի դեմ իրագործված կոտորածի իրավական հետեւանքները եւ դրանց լուծման հնարավոր դատական եւ արտադատական մոդելը» թեմայով։ Ատենախոսությունը տպագրվել է 2013-ին, սակայն հայերեն թարգմանվել է 2015թ․ աշնանը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դաքեսյանն անդրադարձել է իր կատարած ուսումնասիրություններին։

Նշենք, որ ձեռնարկում Դաքեսյանը քննարկման է ենթարկում Հայաստանի իրավական կարգավիճակը, իրավական գործողություններ ձեռնարկելու հիմքը եւ Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի պատասխանատվությունը վկայակոչելու իրավունքը:

 –Պարոն Դաքեսյանինչքանո՞վ Ձեր գիրքը կօգնի Հայոց ցեղասպանությանճանաչման գործընթացին։

Ես այս գիրքն իմը չեմ համարում, սա հայ ժողովրդի գիրքն է։ Նշեմ, որ սա առաջին իրավական դասագիրքն է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Այն ուսումնասիրում է Ցեղասպանության իրավական հետեւանքները։  Ատենախոսության 475 էջերում ես ուսումնասիրել եմ Ցեղասպանությունն իրավական տեսանկյունից, իսկ վերջին 100 էջը նվիրված են Հայկական հարցին լուծում տալուն։

Այս ատենախոսության մեջ ես ապացուցել եմ, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, այն հանցագործություն է միջազգային օրենքի համաձայն։

Հայկական կողմը կկարողանա՞ արդյոք օգտագործել իրավական հիմքերը՝հաջողության հասնելու համար։

Իմ ուսոումնասիրություններից հետո, կարծում եմ, ոչ ոք չի կարող վիճարկել Ցեղասպանության փաստը, քանի որ այն ապացուցված է միջազգային օրենքներով։ Ըստ իս, դատական տարբերակը փակված է։ Մենք երբեք ճանաչման չենք հասնի դատարանների եւ ատյանների միջոցով։ Ճանաչում կարող է լինել արտադատական տարբերակով։

Ինչո՞ւ

Մենք ունենք արդարադատության միջազգային դատարան (ԱՄԴ), որն իրավասու է Ցեղասպանության հանցագործությունների գործերի համար։ Բայց գործը ԱՄԴ ներկայացնելու համար անհրաժեշտ է ստանալ երկու կողմերի համաձայնությունը։ Թուրքիան երբեք չի համաձայնվի, որ գործը քննվի ԱՄԴ-ում։ Իսկ Միջազգային քրեական դատարանն իրավասու է՝ դատելու անհատներին, ոչ թե ազգերին, իսկ Ցեղասպանությունը կատարած անձինք  մահացած են, հետեւաբար այս դատարանն իրավասու չէ։

Արտադատակա՞ն մոդել։

Մենք մի քանի տարբերակ ունենք․ Ցեղասպանության ճանաչման համար սպասենք հաջորդ դարի՞ն, որ ուղիղ բանակցություններ սկսենք Թուրքիայի հետ, թե՞ առաջ բերենք երրորդ կողմ, բայց ինչպե՞ս համոզենք Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը։ Սա կարեւոր հարցն է։ Առաջին, մենք պետք է ինքներս մեզ ասենք, որ ճանաչումը պետք է լինի զոհերի համար, ոչ թե մեզ համար։ Չպետք է մտածենք, թե մենք ինչ ենք ուզում, այլ թե նրանք ինչ են ուզում։ Նրանք ուզում են  բարոյական փոխհատուցում։

Կան մասնագետներորոնք լիահույս են՝ Թուրքիան կճանաչիՑեղասպանությունը։

Իմ կարծիքով՝ Թուրքիայի վրա դրված է բարոյական պատասխանատվություն, ոչ թե դատական։ Համոզված եմ, որ եթե Թուրքիան հարցն այլ տեսանկյունից ուսումնասիրի, կճանաչի։

Արդյոք բարոյական պատասխանատվությունը բավարարո՞ւմ է հայկականկողմին։

Ես՝ Ռոդնի Դաքեսյանս, գումար չեմ ուզում, տարածքներ չեմ ուզում, ես ուզում եմ, որ իմ նախնիներին հիշեն եւ հարգեն, այդքան բան։ Ճանաչման համար բանաձեւ կա։ Ես չեմ կարող պարզապես Թուրքիային խնդրել, որ ասի․ «Այո, ես Ցեղասպանություն եմ գործել»։ Նա դա երբեք չի ասի։ Մենք պետք է իմանանք, որ Օսմանյան Թուրքիան է կատարել Ցեղասպանությունը, ոչ թե ներկայիս Թուրքիան։

-2015թն  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր։ Ի՞նչ պետք է հիմաանել։

Մենք նոր գիտական էջ պետք է բացենք․ առաջին դարը պատմական էջն էր, ժամանակն է աշխատել գիտականորեն, վերջ տալ քարոզչությանն ու ազնիվ լինել ժողովրդի հետ։

Scroll Up