Թուլուզի հայ համայնքի ղեկավարը ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հայ համայնքի ղեկավար Ստեփան Կոժոյանին և Կլոդ Թուլումջյանին:

Ստեփան Կոժոյանը և Կլոդ Թուլումջյանը 2007 թվականից Սևանա լճում հետազոտություններ են իրականացնում՝ ուսումնասիրելով լճի էկոհամակարգը, ձկնային պաշարները  և Հայաստանում էկոտուրիզի զարգացման հնարավորությունները:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Ստեփան Կոժոյանի և Կլոդ Թուլումջյանի՝ Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գաղափարը: Առաջարկվեց հիմնել ջրասուզորդների ուսումնական կենտրոն:

Քննարկվեցին Թուլուզի հայ համայնքի 40 աշակերտ ունեցող մեկօրյա դպրոցին, Հայկական մշակութային կենտրոնին վերաբերող, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին համայնքի ակտիվ ներգրավման հետ կապված հարցեր:

Scroll Up