Կալիֆոռնիայում կստեղծվի հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը նվիրված թանգարան

Կալիֆոռնիայում առաջիկա տարիներին կստեղծվի հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը նվիրված թանգարան:

Ինչպես տեղեկացնում է news.am-ը, այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է կալիֆոռնիացի սենատոր Քաթրին Բարգրը, փոխանցում է :
Նա նշել է, որ ներկայացնում է 2 մլն կալիֆոռնիացիների, այդ թվում՝ Գլենդելի, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում: Նահանգի իշխանություններն արդեն թանգարանի կառուցման համար 5 մլն դոլար են նվիրել, դրամական հանգանակությունը շարունակվում է: Նախատեսվում է, որ թանգարանը կբացվի առաջիկա 5 տարում:
Scroll Up