Վլադիմիր Ջաբարովը և Յուրի Նավոյանը քննարկել են խորհրդարանական և հասարակական դիվանագիտության փոխգործակցության հարցեր

Հուլիսի 15-ին ՌԴ Դաշնային Խորհրդում տեղի է ունեցել ՌԴ խորհրդարանի  վերին  պալատի  Միջազգային հարցերի կոմիտեի առաջին  փոխնախագահ  Վլադիմիր  Ջաբարովի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության  նախագահ  Յուրի  Նավոյանի  հերթական հանդիպումը:

Ռուսաստանյան սենատորը և հայ գործիչը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի տեմպը և դրանց զարգացման հեռանկարները,  ինչպես նաև խորհրդարանական և հասարակական դիվանագիտության ավելի սերտ փոխգործակցության հնարավորությունները` իբրև  փոխադարձ  հետաքրքրություն  ներկայացնող  հարցերի շուրջ երկխոսության  և  արդյունավետ համագործակցության   միջոցներից մեկի:

Հանդիպմանը ընդգծվել է հայ-ռուսական միջպետական  հարաբերությանունների,  ռազմավարական  գործընկերության և  փոխգործակցության  զարգացման  և ամրապնդման կարևորությունը՝  հաշվի առնելով  նաև  ժամանակակից  աշխարհում  ընթացողարագ գործընթացները:

Յուրի Նավոյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Ջաբարովին` իբրև ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում ՌԴ Դաշնային Խորհրդի պատվիրակության ղեկավարի, ԵԱՀԿ ԽՎ հուլիսի 4-6-ը տեղի ունեցած ամառային նստաշրջանիկոնկրետ բանաձևերում փոփոխություններ կատարելու  համար հայկական պատվիրակության նոր կազմին ցուցաբերածաջակցության համար:

Զրուցակիցները քննարկել  են  հեղինակավոր  միջազգային կազմակերպությունների և  ինտեգրացիոն միավորումների շրջանակներում հետագա միջազգային համագործակցության   ընթացքում  փոխադաձ աջակցության հնարավորությունները և մեխանիզմները:

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահը տեղեկացրել է այս տարվա երկրորդ կեսի համար նախատեսված կազմակերպության ծրագրերի մասին, ներկայացրել է նաև համատեղ ֆորումների թեմաները,  որոնք  ուղղված  են  Հայաստանի  և  Ռուսաստանի միջև երկխոսության տարածքների  ընդլայնմանը:

Վլադիմիր Ջաբարովը, բարձր գնահատելով ԴԻԱԼՈԳ կազմակերպության վերլուծական և խորհրդատվական գործունեությունը և անցկացվող արդյունավետ հրապարակային միջոցառումները,  պատրաստակամություն  է  հայտնել նպաստելու  նախատեսված  ծրագրերի  համատեղ  իրականացմանը:

Scroll Up