Ալմաթիի «Արաքս» պարախումբը միջազգային փառատոնին շահել է երեք գլխավոր և մեկ հատուկ մրցանակ

Ինչպես «Հայերն այսօր»-ին Ալմաթիից տեղեկացնում է Արամ Նավասարդյանը, Ղազախստանի հայերի «Մասիս» միության Ալմաթիի մասնաճյուղի «Արաքս» պարախումբը հունիսի 23-28-ը մասնակցեց Բաթումում կազմակերպված “Super star 2019” միջազգային փա­ռատոնին և միանգամից շահեց 3 գլխավոր մրցանակները, ինչպես նաև մեկ հատուկ մրցա­նակ՝ ուղևորություն Կորեա և Չինաստան։ Փառատոնի կազմակերպիչ և ժյուրիի նա­խագահ Արման Ղուկասյանն հավաստում է, որ «Արաքս» պարախումբը, չնայած ընդամենը մի քանի տարվա պատմություն ունի, արդեն հասցրել է լավագույնս դրսևորել իրեն ոչ միայն Ալմաթիում, այլև Հայաստանում և Վրաստանում կազմակերպված միջազգային մրցույթնե­րում։ Անցյալ տարի պատանի հայորդիներն առաջին անգամ ժամանել էին Հայաստան՝ մասնակցելու «Իմ Հայաստան» փառատոնին։ Այստեղ նրանք արժանացան երևանյան հանդիսատեսի ջերմ ծափողջույններին։

Շնորհավորում ենք մեր հայրենակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ։

 

 

 

Scroll Up